Վրաստանի պաշտպանության նախարարը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ղեկավարի հետ քննարկել է դաշինքի հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքի հետ հանրապետության համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Կողմերը քննարկել են Վրաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նաև խոսել են Վրաստանի պաշտպանական վերափոխման գործընթացի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդման, այդ թվում՝ Վրաստանի համար հարմարեցված աջակցության միջոցառումների փաստաթղթի և ՆԱՏՕ-Վրաստան հիմնական ընդլայնված փաթեթի շրջանակներում առաջնահերթ ոլորտների մասին», - ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, Բուրչուլաձեի և Կավոլիի հանդիպումը կայացել է Բրյուսելում ամերիկացի գեներալի նստավայրում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի դաշնակիցների շփման խմբի հանդիպումից հետո։

Փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ռազմական օգնությունը Վրաստանին և Մոլդովային։

Բացի այդ, փետրվարի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ հայտնել Էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի համար ռազմական օգնություն ստանալու գործընթացը:

Հայերեն Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ