Իրանի նախագահը շատ արդյունավետ է գնահատել իր այցը Չինաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան գնահատել է «դրական և արդյունավետ»՝ նշելով, որ այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են 20 հուշագրեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը:

Թեհրանում վայրէջքից հետո «Մեհրաբադ» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և տարբեր մակարդակի բանակցություններ վարել Չինաստանում:

«Ուղևորությունը Չինաստան շատ կարևոր էր, որպեսզի Իրանը արդյունավետ դեր խաղա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային հարցերում, քանի որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որը կարևոր դեր է խաղում առևտրի ոլորտում ինչպես Ասիայում, այնպես էլ միջազգային մակարդակով», - ասել է Ռայիսին:

Նա նաև նշել է, որ կողմերի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր:

«Երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է փոխըմբռնման 20 հուշագիր», - հայտնել է Իրանի նախագահը՝ շեշտելով, որ այցի ընթացքում իրեն ուղեկցող նախարարները նույնպես լավ բանակցություններ են վարել և համագործակցության շուրջ համաձայնությունների հասել:

Կողմերը նաև քննարկել են Իրանի և Չինաստանի համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և BRICS-ում (խմբ.՝ Իրանն առայժմ BRICS-ի անդամ չի հանդիսանում):

Ի դեպ, համաձայն երկու երկրների նախագահների համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է իր իրանցի գործընկերոջ հրավերը՝ պետական այցով մեկնելու Իրան:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ