Երևանամերձ մարզերի երիտասարդների համար կանցկացվի «Agile նախագծերի կառավարում» անվճար դասընթաց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Agile նախագծերի կառավարում» անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 7-ին մեկնարկող եռամսյա դասընթացի համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը գրանցվել:
Նախագծերի կառավարումն օր օրի զարգացող մասնագիտություն է, որն այսօր մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհում և կիրառելի է բոլոր ոլորտներում։ Դասընթացը հնարավորություն կտա սովորել՝ ինչպես պլանավորել նախագծեր, ինչ գործիքակազմ և մեթոդներ կիրառել, ինչպես ճիշտ գնահատել և կառավարել հնարավոր ռիսկերը։