Ռուսաստանը 80 տոննա հումանիտար օգնություն և 1 մլն դոլար է ուղարկել Թուրքիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Ռուսաստանն 80 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա և փոխանցել Է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մինչև այսօր Ռուսաստանից Թուրքիայի աղետի գոտու կարիքների համար 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել և փոխանցվել է ավելի քան 1 միլիոն դոլար», - Սամսարի խոսքը մեջբերում Anadolu գործակալությունը։

Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Պուտինը զանգահարել Է Թուրքիայի ղեկավարին և ցավակցություն հայտնել, ինչպես նաև հաղորդել Է անհրաժեշտ օգնություն ուղարկելու մասին: Այս նախաձեռնությունների շրջանակներում ռուսական գերատեսչություններն անհապաղ միջոցներ են ձեռնարկել և առաջին իսկ օրերին երեք ինքնաթիռով 150 մարդուց բաղկացած որոնողափրկարարական խումբ, ինչպես նաև բժիշկների բրիգադով աերոմոբիլային հոսպիտալ են ուղարկել Թուրքիա», - ասել է դիվանագետը։

Սամսարը նշել է, որ նույն օրը Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռ է ուղարկվել Թուրքիա՝ Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը մարելու համար։ Նրա խոսքով՝ երկրաշարժի երկրորդ օրը 50-հոգանոց աերոմոբիլային խմբավորման երկրորդ էշելոնն Է մեկնել երկու ինքնաթիռով։

Ընդհանուր առմամբ, մինչև այսօր Թուրքիայի աղետի գոտում գտնվել են ՌԴ-ի շուրջ 350 մասնագետներ, այդ թվում՝ որոնողափրկարարական թիմերը, Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՊՆ-ի բժիշկները, արձանագրել է դեսպանը։

Նա նշել է, որ Թուրքիայի տուժած տարածաշրջաններին օգնություն է ուղարկել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, Բացի Թուրքիայից, երկրաշարժից մեծապես տուժել Է Սիրիան: Վերջին տվյալների համաձայն՝ աղետից Թուրքիայում զոհվել Է 35 418 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 105 հազարը:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա