Ներքին Գետաշենի դամբարանադաշտից գտնված քրեղանը մաքրվել և վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին Գետաշենի դամբարանադաշտից գտնված քրեղանը մաքրվել և վերականգնվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝քրեղանը, մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։

Անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է, իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։

Քրեղանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։

Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

Լաբորատորիայում շարունակվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI-VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII -XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII -XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում:

Հայերեն

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը