Հասարակական

Քրեական ոստիկանությունը բացահայտել է կեղծ գովազդով սպառողներին մոլորեցնելու դեպք

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանությունը բացահայտել է կեղծ գովազդով սպառողներին մոլորեցնելու դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական հանցագործությունը՝ կանխամտածված կեղծ գովազդով սպառողներին մոլորեցնելու դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ստորաբաժանման ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ պողպատե արտադրանքի թողարկմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերին, որպես արտադրող կազմակերպության անվանում, մակնշել է մեկ այլ ընկերության անվանում։ «Այս կերպ սպառողին գցել է մոլորության մեջ։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապօրինության հետևանքով, նախնական տվյալներով, մակնշված կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 13 մլն դրամից ավելի վնաս։

Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված կանխամտածված կեղծ գովազդ կատարելու առերևույթ հանցանքի վերաբերյալ Քրեական ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում