Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարի 6-ի երկրաշարժը զոհերի թվով դարձել է Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար բնական աղետը՝ գերազանցելով 1939 թվականի երկրաշարժը: