Հասարակական

Վթար`փախցրած ավտոմեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Վթար`փախցրած ավտոմեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանություն փետրվարի 13-ին, ժամը 20.15-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հյուրերից մեկը ոչ սթափ վիճակում «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով հեռացել է, և ինքը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ է մեքենան վարել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին: «Գրեթե նույն պահին Արարատի բաժնում հաղորդում ստացվեց Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից: Հայտնեցին, որ Զոդի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: Վթարի վայր մեկնեցին բաժնի օպերատիվ խումբը, քննիչ և ճանապարհային ոստիկան: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա տղամարդը փախցրած «Տոյոտայով» բախվել էր Սուրենավան գյուղի մի բնակչի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104»-ի վարորդը և ուղևորը` 31 և 37 տարեկան երկու տղամարդ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում