Միջազգային

Ռումինիայում է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ռումինիայում է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի հարավ-արևմուտքում փետրվարի 14-ին գրանցվել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռունինական ազգային ինստիտուտը:

Ըստ աղբյուրի՝ Ռումինիայի սեյսմոլոգները փետրվարի 13-ին արդեն գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում է:

«Փետրվարի 14-ին` ժամը 15.16-ին, 40 կմ խորության վրա 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է ինստիտուտի կայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում, այլև հարևան Մոլդովայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում