Թուրքիայում և Սիրիայում 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի երկրաշարժերից հետո. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Կարիքները վիթխարի են, ավելանում են ժամ առ ժամ։ Երկու երկրներում էլ մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի», - ասել Է նա։ Կազմակերպությունում նշել են, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, վիրավորների թիվը գրեթե 100 հազար է, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհ է դարձել գրեթե 5 հազար մարդ։ «Այս բոլոր թվերն, ամենայն հավանականությամբ, կաճեն», - ընդգծել Է Կլյուգեն:

«Մենք վերջին հարյուրամյակում ամենամեծ բնական աղետի ականատեսն ենք ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում: Մենք տակավին ուսումնասիրում ենք դրա մասշտաբները», - հավելել Է նա։ ԱՀԿ-ն դիմել Է 43 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ երկրաշարժի հետևանքների վերացման, ինչպես նաև տուժածներին օգնության համար: «Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս գումարը կկրկնապատկվի, քանի որ մենք կունենանք այս ճգնաժամի մասշտաբների և կարիքների ավելի ստույգ գնահատումը», - ասել Է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը:

Հայերեն Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ