Քոհենն ու Չավուշօղլուն քննարկել են Իսրայելի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քոհենի գրառումը Twitter-ում:

«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, և մենք խոսել ենք քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանին միջուկային զենք ստանալու գործում խոչընդոտելու կարևորության մասին: Երկրների միջև հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում: Դա կամրապնդի Իսրայելի դիրքերը և կնպաստի տարածաշրջանի կայունությանը», - գրել է Քոհենը։

Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քոհենին՝ նշելով, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որ երկրաշարժից հետո աջակցություն ցուցաբերեց Թուրքիային: Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել Էին 2010 թվականին՝ այն բանից հետո, երբ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը կալանել էին Թուրքիայից դեպի Գազայի հատված մեկնող նավը: Ավելի վաղ երկրները կրկին դեսպաններ են նշանակել և վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա