Տարածաշրջանային

Վրաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

2 րոպեի ընթերցում

Վրաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունն ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Կառավարության պահուստային ֆոնդից մեկ միլիոն լարի (374, 5 հազար դոլար) Է հատկացվել Թուրքիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Մարդասիրական բեռը բաղկացած Է առաջին բուժօգնության պարագաներից, դեղամիջոցներից, բժշկական սարքավորումներից, մանկական սննդից, տաք հագուստից, համազգեստներից, վրաններից, գեներատորներից, քնապարկերից, պահածոներից և այլն։

Մարդասիրական օգնության հավաքագրումն ապահովել է երկրի առողջապահության նախարարությունը։ Բեռների մի մասը հավաքագրվել է ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ առողջապահության նախարարության պահուստներից։

Ներկայում Թուրքիայում 100 վրացի փրկարար Է գտնվում, այդ թվում՝ կինոլոգներ, ովքեր արդեն փլատակներից դուրս են բերել երեք մարդու։

Փրկարարների խումբն ունի բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, հանդերձանք, կապի մեքենա և այլն։ Ըստ վերջին տվյալների՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի (7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ) հետևանքով Թուրքիայում զոհվել է 31 643 մարդ։ Փլուզվել է ավելի քան 5500 շենք: Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5700-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում