Տարածաշրջանային

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորված

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորված

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», - ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում