Հասարակական

Գեղարքունիքի պարեկները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր, հայտնաբերել՝ սառը զենքեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի պարեկները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր, հայտնաբերել՝ սառը զենքեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մեքենաներ։ «Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր շուրջ 18 խմ փայտանյութով։ Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Փայտանյութի օրինականությունը ստուգվում է։

Բացի այդ, Գեղարքունիքի պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մարդատար մեքենաներ։Հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակներ։ Հայտնաբերվել է նաև 600 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր դեպքերով հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում