Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 6-ից 13-ը հայտնաբերվել է 1049 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 6-ից 13-ը հայտնաբերվել է 1049 խախտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1049 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 7 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 10 վարորդ։ 3 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 46-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Ըստ ոստիկանության, նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում