Հասարակական

Պարեկները փետրվարի 6-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 5786, մարզերում՝ 4633 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները փետրվարի 6-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 5786, մարզերում՝ 4633 խախտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները փետրվարի 6-ից 13-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5786 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 124, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 188, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 763 իրավախախտումներ։ 339 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 123 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4633 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 225 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 108, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 337 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 49, չամրակապված վարելու՝ 395, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 83 իրավախախտումներ։ 295 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1432-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 34 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում