Տարածաշրջանային

Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել

1 րոպեի ընթերցում

Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթում քաղաքի ծովափին պայթյուն է որոտացել. ենթադրաբար ական է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին փետրվարի 13-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,-հաղորդում է լրատվականը:

Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում