Միջազգային

Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացությունն աճել Է 30,5%-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացությունն աճել Է 30,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն անցած շաբաթ աճել Է 30,5%-ով, իսկ հոսպիտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշվով՝ 23,9%-ով։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ըստ վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 62 տարածաշրջաններում։ Հիվանդացությունն աճել է 74 սուբյեկտներում, հետևում Է շտաբի տվյալներից։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 11 006-ով, քովիդի պատճառով մահերի թիվը՝ 30-ով։

Մեկ օր առաջ ՌԴ-ում գրանցվել է վարակման 12 347 և մահվան 31 դեպք: Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 22 083 723 մարդու մոտ, որոնցից 395 581-ը մահացել է։ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 6 484-ով՝ նախորդ օրվա 6 805-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մինչ օրս ապաքինվել է 21 439 178 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում