Տարածաշրջանային

Թուրքիայի համալսարանները կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի․ Էրդողանը զոհերի նոր թիվ է հայտնել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի համալսարանները կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի․ Էրդողանը զոհերի նոր թիվ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80097-ի։

Էրդողանը տեղեկացրել է, որ երկրում գործող բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ համալսարաններին պատկանող կացարանները տրվելու են աղետից տուժածներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում