Տարածաշրջանային

Թուրքիայում 8 մարդ ձերբակալվել է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում շինարարական թերությունների գործով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 8 մարդ ձերբակալվել է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում շինարարական թերությունների գործով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել՝ կապված երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Habertürk-ը։

Թուրքիայում փետրվարի 6-ին գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ։ Վիրավորների թիվը գերազանցում է 80 հազարը։

Նշվում է, որ երկրաշարժն ամենաուժգինն է 1939 թվականից ի վեր։

7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, որոնց զգացվել էին ոչ միայն Թուրքիայի 10 նահանգում, այլև հարևան Սիրիայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում