Տարածաշրջանային

Թուրքիայի քեմալական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալը մահացել է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քեմալական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մահացել է հայտնի քաղաքական գործիչ, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը «Անադոլու» գործակալության հետ զրույցում հաստատել է դուստրը՝ Ասլը Բայկալը։

Նա տեղեկացրել է, որ 84-ամյա հայտնի թուրք գործիչը մահացել է տանը՝ քնի մեջ։

Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը 1995-1996 թվականների զբաղեցրել է նաև երկրի փոխվարչապետի ու արտաքին գործերի նախարարի պաշտոնները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում