Տարածաշրջանային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը։

Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար է։

Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։

Al Jazeera-ն հայտնում է, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։

ՄԱԿ-ից հայտնել են, որ երկու երկրներում առնվազն 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում