Հասարակական

Կոտայքի պարեկները հայտնաբերել են ավտոմեքենա փախցրած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Կոտայքի պարեկները հայտնաբերել են ավտոմեքենա փախցրած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին զանգահարած տղամարդը հայտնել է, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված նրա «Ռենո» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերել են առևանգված մեքենան ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում