Հասարակական

«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթ

1 րոպեի ընթերցում

«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում