Հայաստանում Իրանի դեսպանը գերազանց և օրինակելի է համարում հայ-իրանական ներկայիս հարաբերությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին խոսելիս կարելի է դրանք ներկացնել որպես օրինակելի, հիմնված վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Դեսպանը նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու համար, նշելով, որ 44 տարի առաջ Իմամ Խոմեյնի գլխավորությամբ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենաժողովրդական հեղափոխություններից մեկը, որի արդյունքում իրանական քաղաքական դաշտից դուրս մղվեց ավտորիտար և կախյալ միապետական վարչակարգը և «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն» կարգախոսով ստեղծվեց կրոնական, ժողովրդավարական վարչակարգ։ Ըստ դեսպանի՝ այս տարիների ընթացքում Իրանը մեծ հաջողություններ է գրանցել ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գիտությունից, վերջացրած տնտեսությունից։

Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներին՝ դեսպանը ասաց, որ արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունը իր մոտեցումը հիմնել է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա։ Դեսպանի խոսքով՝ այս սկզբունքերը Իրանի գործողությունները կենտրոնացնում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը ընդլայնելուն, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը աջակցելուն։

«Այս մոտեցման աջակիցը Իրանի ժողովուրդն է, իրանցիները հպարտ են, որ միշտ պատրաստ են եղել փոխադարձ հարգանքի և արժանապատիվ պայմանավորվածությունների վրա հիմնված երկխոսությունների և հարգել են պայմանավորվածությունները։

Դինամիկ դիվանագիտությունը, խելամիտ փոխգործակցությունը և հարևանների հետ մեր հարաբերությունների ընդլայմանն ուշադրություն դարձնելը՝ մեր արտաքին քաղաքականության նոր մոտեցման դրսևորումներից է, ինչը հատկապես ընդգծվում է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս կառավարության կողմից»,- ընգծեց Աբբաս Բադախշան Զոհուրին։

Իրանի դեսպանը ուրախալի է համարում այն փաստը, որ այսօր Իրանի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների մասին խոսելիս կարող են դրանք ներկացնել որպես օրինակելի հարաբերություններ, որոնք հիմնված են վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։

«Հարաբերություններ, որոնք աջակցում են երկու ժողովուրդների մշակույթային և քաղաքակրթական փոխգործակցությունների երկարամյա պատմությունը։ Մենք՝ որպես անբաժան հարևաններ, մշտապես կիսել ենք միմյանց վիշտն ու ուրախությունը»,- շեշտեց դեսպանը։

Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ վերջին տարիներին և հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված առանձնահատուկ պայմաններում, ներկայացնելով նախաձեռնողական ծրագրեր, Իրանը փորձել է օգնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

« Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև ինստենսիվ հանդիպումները ու խորհրդակցությունները շարունակվում են։ Կշարունակենք ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։

2022 թվականին երկու երկրների պաշտոնյաների միջև տարբեր մակարդակներում փոխադարձ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնցից վերջինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցն էր Իրանի Իսլամական Հանրապետություն և, փոխադարձաբար, Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան։

2022 թվականին ականատես եղանք Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնմանը, որը հատուկ ուրվագծում է երկու երկրների հետաքրքրությունները և շահերը։

Անցյալ տարի կազմակերպեցինք երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը։ Համաձայնագրերի գործարկման գործընթացը հարմար հարթակ է ստեղծել երկու երկրների հարաբերությունների համակողմանի զարգացման համար։

Հուսով ենք, որ միասին և համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք հարաբերությունների մակարդակը հասցնել երկու երկրների բարեկամության արժանի մակարդակի»,- եզրափակեց դեսպանը։

Հայերեն Русский

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամրուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության․ նախագահ

Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն