Հասարակական

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում