Տարածաշրջանային

Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիայի երկրաշարժի գոտի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիայի երկրաշարժի գոտի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը փետրվարի 11-ին Քահրամանմարաշ քաղաքում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 18 հազար 991-ի:

Երկրաշարժից տուժել է երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող տասը նահանգների 75 523 բնակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում