Թուրքիայում կարող են հետաձգել ընտրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մայիսի 14-ից հետաձգել մինչև հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, ուրբաթ օրը հաղորդել Է Duvar թերթը՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Լրագրողը հարցրել է Աքշեներին՝ արդյոք երկրաշարժը կազդի ընտրությունների ամսաթվի վրա, և արդյոք ընտրությունները կհետաձգվեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Չեմ կարծում, թե ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, բայց մտածում եմ, որ դրանք կտեղափոխվեն հունիսի 18», - պատասխանել է Աքշեները։ Թերթը նաև կարծում Է, որ երկրի խորհրդարանը կարող է որոշում կայացնել ընտրությունները մեկ տարով հետաձգելու վերաբերյալ, սակայն Աքշեները խորհրդարանից նման որոշում չի սպասում:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան», - հրատարակությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թուրքիայում և Սիրիայում ավերելով հազարավոր շինություններ և ավելի քան 21 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաների, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ չնայած երկրաշարժին:

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահականն ու խորհրդարանականը) երկրում նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ն ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։

Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու համար։ Առաջիկա ընտրություններում Էրդողանը լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն: Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածուի անունը չի հայտարարել։

Հայերեն Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում