Հասարակական

Պարեկները թմրամիջոցի մեծ քանակությամբ փաթեթներ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Պարեկները թմրամիջոցի մեծ քանակությամբ փաթեթներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները փետրվարի 6-ի երեկոյան կանգնեցրել են 28-ամյա երիտասարդի վարած «Տոյոտան», ապա թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նրան և 30-ամյա ուղևորին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ` լցված կանեփի սերմերի և մարիխուանայի նմանվող զանգվածներով, ընդ որում՝ զանգվածներից մեկը փաթեթավորված էր քսանհազարանոց թղթադրամով: Հայտնաբերվել են նաև 215 փոքր մագնիս, կպչուն ժապավեններ, պոլիէթիլենային տոպրակներ:

«Փաստի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին պայուսակ՝ 82 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվել են նաև էլեկտրական կշեռք ու էլեկտրահարող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում