Հասարակական

Փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը անտառապահ էր. Տավուշի ոստիկանների բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը անտառապահ էր. Տավուշի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին շրջագայություն իրականացնելիս Նավուր-Իծաքար բնակավայրերի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ-469» մակնիշի մեքենա:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկաններն ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան, որը բեռնված է եղել 1,5 խմ կաղնու փայտանյութով: «53-ամյա վարորդը, որը «Արծվաբերդի անտառտնտեսությունում» անտառապահ է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը բարձել էր իր կողմից պահպանվող տարածքից:

Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում