Վրաստանն ու Խորվաթիան ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Գորդան Գրլիչ Ռադմանը Թբիլիսիում կայացած հանդիպմանը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար [Գրլիչ] Ռադմանի այցի շրջանակներում ստորագրվում է երկու կարևոր փաստաթուղթ՝ տնտեսական համագործակցության համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր արտաքին գործերի նախարարությունների միջև», - մեջբերում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը Դարչիաշվիլի խոսքը:

Դարչիաշվիլին նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում կաճի Խորվաթիայի ընկերությունների հետաքրքրությունը Վրաստանի ներդրումային ներուժի նկատմամբ։

Համատեղ մամուլի ասուլիսում Գրլիչ Ռադմանը նշել է, որ «վերջերս Զագրեբում բացվել է Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը, որն է’լ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական կապերը։ Գրլիչ Ռադմանը Թբիլիսի է ժամանել իր առաջին այցով` երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի շրջանակներում։ Դիվանագետն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վրաստան այցից առաջ Ռադմանն այցելել էր Հայաստան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա