Տարածաշրջանային

Էրդողանը ժամանել է երկրաշարժից տուժած Գազիանթեփ քաղաք և նոր տվյալներ հայտնել զոհերի թվի մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ժամանել է երկրաշարժից տուժած Գազիանթեփ քաղաք և նոր տվյալներ հայտնել զոհերի թվի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ երկրորդ օրն անընդմեջ, շարունակում է այցելել հանրապետության՝ երկրաշարժից տուժած տաածաշրջաններ, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփի օդանավակայանում։ Այդ մասն «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ինչպես հայտարարել Է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը։

«Այս պահին զոհերի թիվը հասել է 14 014-ի, վիրավորվել է 63 794 մարդ: Ավերվել է 6 444 շենք», - նշել է Էրդողանը երկրաշարժից տուժած Գազիանթեփում։

Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում