Տարածաշրջանային

ԵՄ-ն Վրաստանին 21 միլիոն եվրո անհատույց օգնություն կհատկացնի տնտեսության և բիզնեսի զարգացման համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Վրաստանին 21 միլիոն եվրո անհատույց օգնություն կհատկացնի տնտեսության և բիզնեսի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընթացիկ տարում Վրաստանին կհատկացնի 60 մլն լարի (21 մլն եվրո)՝ որպես անհատույց օգնություն այնպիսի ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, ինչպիսիք են տնտեսությունը և բիզնեսը, գյուղատնտեսությունը։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունը: Եվրամիության կողմից դրամի հատկացման որոշումը կայացվել է դեռ անցյալ տարի։ 5,67 մլն եվրո կհատկացվի տնտեսության և բիզնեսի զարգացման, 3,2 մլն եվրո՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրի իրականացման համար:

Բացի դրանից, 5 միլիոն եվրո կհատկացվի Վրաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի համար, ևս 7 միլիոն եվրո՝ աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով մարդկանց աշխատանքային հմտությունների կատարելագործման և զարգացման համար, հավելել են ներկայացուցչությունում։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ն Վրաստանում իրականացնում է ավելի քան 160 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում