Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 12 391 մարդ, ևս 62 914-ը վիրավորվել է, հաղորդել են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունում (AFAD): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Anadolu» գործակալությունից:

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո գրանցվել է 1052 հետցնցում, հետևում Է հաղորդագրությունից։ Բացի Քահրամանմարաշից, ավերիչ երկրաշարժերի հետևանքներից տուժել են Թուրքիայի ևս տասը նահանգներ՝ Գազիանթեփեն, Շանլըուրֆան, Դիարբեքիրը, Ադանան, Ադըյամանը, Օսմանիեն, Հաթայը, Քիլիսը, Մալաթիան և Էլյազըգը։

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 22 277 բրիգադ։ Anadolu-ն նշում է, որ պետության բոլոր ուժերն օգտագործվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումների և բետոնի կույտի տակ մնացածներին փրկելու համար։ Փրկարարական աշխատանքներին մասնակցելու և աղետի հետևանքները վերացնելու համար այլ երկրներից ընդհանուր առմամբ ժամանել է 5709 մարդ։ Երկրաշարժից տուժած հատվածներում աշխատում են ավելի քան 110 500 կամավորներ, ոստիկաններ, ժանդարմերիայի աշխատակիցներ, զինվորականներ, հրշեջ բժիշկներ, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ կառույցների աշխատակիցներ։

Ընդհանուր առմամբ, աղետի գոտի Է տեղափոխվել 5557 միավոր տեխնիկա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից տուժածների համար։ Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։ Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհվել է առնվազն 3100 մարդ, այդ թվում՝ 1900 մարդ՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում:

Հայերեն Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում