Սպորտ

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում