Հասարակական

Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է

1 րոպեի ընթերցում

Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հունվարի 30-ին հաղորդում տված տղամարդը հայտնել է, որ հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողություն են արել. տարել են ջեռուցման կաթսա ու 50 մարտկոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 29 և 38 տարեկան երկու երևանցի։

«Փետրվարի 2-ին նրանցից մեկը՝ մայրաքաղաքի Արա Սարգսյան փողոցում, մյուսը՝ Բագրատունյաց փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում