Միջազգային

ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետոԵվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։

«Հանձնաժողովը հայտարարում է Սիրիային 3,5 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնության տրամադրման մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիա կուղարկվի նմանատիպ նյութական դոտացիա ՝ 3 մլն եվրոյի չափով։

Հաղորդագրության համաձայն ՝ այդ միջոցները կարիքավոր մարդկանց կօգնեն ապաստարաններ, ջուր, սնունդ, հիգիենայի միջոցներ ձեռք բերել, ինչպես նաև եվրոպական ֆինանսական աջակցությունը թույլ կտա իրականացնել որոնողափրկարարական գործողություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում