Տարածաշրջանային

Իրանը 2022 թ. մարտից ի վեր եռապատկել է սպառազինությունների արտահանումը

1 րոպեի ընթերցում

Իրանը 2022 թ. մարտից ի վեր եռապատկել է սպառազինությունների արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թ. մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում եռակի աճել Է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մեր պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի (խմբ.՝ իրանական օրացույցով 1401 թ., սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) արտահանումը եռապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ», - Ֆարահիի խոսքը մեջբերում IRNA գործակալության Telegram-ալիքը։

Փոխնախարարի խոսքով՝ երկրում ռազմաարդյունաբերական համալիրի ինտենսիվ զարգացումն սկսվել է տասը տարի առաջ։ Դրա արդյունքում նկատելիորեն աճել է զորավարժություններին հայրենական զինտեխնիկայի մասնակցությունը. միայն վերջին տարում դրա բաժինն աճել է 10%-ով՝ հասնելով 93%-ի նշագծին։

Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի կապակցությամբ հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում