Ինովացիա

Կանադական Lightspeed ընկերությունը Երևանում մասնաճյուղ է բացել

1 րոպեի ընթերցում

Կանադական Lightspeed ընկերությունը Երևանում մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաճառքի կետերի և էլեկտրոնային առևտրի ծրագրային ապահովման մատակարար կանադական Lightspeed Commerce ընկերությունը, մասնաճյուղ է բացել Երևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը աշխատանքի որոնման հարթակներից մեկում նշել է, որ մասնաճյուղ է բացել նաև Թբիլիսիում:

Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայի Խաղաղօվկիանոսյան երկրներում գործող Lightspeed-ը POS համակարգերի առաջատար մատակարար է, որն օգնում է հյուրընկալության բիզնեսներին (հյուրանոցներ, ռեստորաններ, գոլֆի ակումբներ և այլն) վերափոխել և միավորել թվային և ֆիզիկական գործառնությունները՝ ապահովելով բազմալիքային վաճառքներ, գլոբալ վճարումներ, ֆինանսական լուծումներ և միացում մատակարարների ցանցերին:

2005 թվականին Մոնրեալում հիմնադրված ընկերության մասնաճյուղեր ունի 13 երկրում։ Ընկերության «Լինկդին» պաշտոնական էջում հասանելի են թափուր հաստիքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում