Տարածաշրջանային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում  և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:

«Երկու հզոր երկրաշարժերից հետո հետցնցումների հաճախականությունը սկսել է նվազել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

Լուսանկարը` AP Photo/Khalil Hamra

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում