Տարածաշրջանային

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձաններին հասցված վնասը

2 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձաններին հասցված վնասը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ արդեն սկսել է վնասի նախնական գնահատումը, որը հասցվել Է մշակութային ժառանգության օբյեկտներին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի կցորդ Թոմ Մալարը։

Նա նշել Է, որ աշխատանքին մասնակցում են Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի փորձագետներ։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ ապահովել մշակութային ժառանգության օբյեկտների անվտանգությունը»։

Ինչպես նշել է Մալարը, երկրաշարժի հետևանքով, մասնավորապես, վնասվել են Դիարբեքիրի ամրոցը և Հևսելի այգիները։

«Մշակութային ժառանգության այդ օբյեկտները հռոմեական, սասանյան, բյուզանդական, իսլամական և օսմանյան ժամանակաշրջանների հուշարձաններ են», - ասել Է նա։

Փորձագետները մտադիր են նաև գնահատել Գյոբեքլի Թեփեի և Արսլանթեփեի հնավայրերի վիճակը, հավելել է մամուլի կցորդը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հատկապես մտահոգում է Հալեպի Հին քաղաքի շինությունների, այդ թվում՝ միջնաբերդի պահպանվածությունը, հստակեցրել է գործակալության զուցակիցը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր ցավակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ աջակցությունն իր մանդատի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում