ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը Հայաստանում և երկրից դուրս հայտնի դարձավ մի քանի տարի առաջ, երբ լայն հանրությանը ներկայացրեց դատարկ փամփուշտներից պատրաստած զարդերը, քանդակները: Ստեղծագործական տարիների ընթացքում Թադևոսյանի աշխատանքներն առավել հետաքրքիր են դարձել: Հեղինակի խոսքով՝ զարդերից յուրաքանչյուրը նոր արտահայտչաձև է, էքսպրեսիոնիզմի դրսևորումներից է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արտակ Թադևոսյանի աշխատանքները մարտին կցուցադրվեն ԱՄՆ-ում:
Հանրությանը կներկայացվի նրա քանդակների նոր շարքը, որը կոչվում է «Զսպանակ»: