ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել էԼոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» 1-ին մրցանակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Հովհաննես Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտելով տեղի դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ օպերային երգիչ մասնագիտությամբ: Սովորել է պրոֆեսորԿարինե Մկրտչյանի մասնագիտական դասարանում։Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և դարձել դափնեկիր: Այժմ սովորում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում: