Տարածաշրջանային

Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել, զոհերի թիվը կրկին ավելացել է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել, զոհերի թիվը կրկին ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պետական ​​դրոշները երկրի ողջ տարածքում և արտերկրում գտնվող դիվանագիտական ​ներկայացուցչություններում խոնարհել են՝ կապված երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժից հետո հայտարարված 7-օրյա սուգի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից զոհվածների հիշատակի համար։ Երկուշաբթի առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:

Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ։ Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում