Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային և Սիրիային պատուհասած 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 100 հետցնցում:

Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 2921 է, ավելի քան 15 800 մարդ վիրավոր է: Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939 թ.-ից ի վեր:

Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները բավական բարդ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով: Փրկարարները չեն կարողանում հասնել երկրաշարժից տուժած շրջաններ:

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Հորդանանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը և Իրանը, փրկարարների են ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

Հայերեն English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը