Հասարակական

ՄԿՈՒ ոլորտում մեկնարկում է փորձնական ծրագիր. քննարկում սոցիալական գործընկերների մասնակցությամբ

5 րոպեի ընթերցում

ՄԿՈՒ ոլորտում մեկնարկում է փորձնական ծրագիր. քննարկում սոցիալական գործընկերների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) ֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մեկնարկող համագործակցության նոր ծրագրերը:

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի արհեստագործական պալատի հետ 2023 թ. հունվարից նախատեսում են սկսել նոր ծրագրեր՝ ուղղված մասնագիտական կողմնորոշման զարգացմանը և շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանը: «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատությունների հետ նախատեսվող ծրագիրը՝ կարևորելով նախարարության հետ համագործակցությունը ոլորտային բարեփոխումների շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը կրթության զարգացման կարևորագույն ուղղություններից է: Ըստ փոխնախարարի՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ հաստատությունների հզորացման համար:

«Մասնագիտական կողմնորոշումը մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներից է, որի շարունակական բարելավումն ու վերափոխումը կարևորագույն խնդիր է: Այդ առումով մենք շեշտադրել ենք մի քանի առաջնահերթություն ու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցը դիտարկում ենք իբրև ինստիտուցիոնալ խնդիր»,-նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում կան դպրոցներ, որտեղ փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրերը:

«Մեր նպատակն է նպաստել սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ ըստ անձի հետաքրքրությունների, կարիքների և առանձնահատկությունների: Մենք նաև կարևոր ենք համարում ձևավորել աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկ՝ հիմքում դնելով մասնագիտական գիտակից ընտրության հնարավորությունը: Մեր համագործակցությունը կարող է միտված լինել ինչպես ընդհանուր համակարգի զարգացմանը, այնպես էլ համապատասխան մասնագիտությունների ներդրմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ հյուրերը ներկայացրել են գերմանական փորձը, մասնավորապես՝ անդրադառնալով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելին, որը նախ կիրառվել է փորձնական ծրագրերով, այնուհետև դարձնել ինստիտուցիոնալ:

Նշվել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը համակարգային կդառնա նաև ՀՀ-ում՝ նոր օրենքի ընդունումից հետո:

Միջազգային գործընկերները հետաքրքրվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվողկարգավորումներից ու մեխանիզմներից:

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ ոլորտի բարելավման ու զարգացման համար կատարվել են մի շարք փոփոխություններ, իրագործվել են փորձնական ծրագրեր, մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

«Օրենսդրական բարեփոխումների հիմքում ընկած է նաև միջազգային փորձը, որն իր նպաստը կբերի համակարգի կատարելագործմանը և ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:

Հանդիպմանն ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը միտված մի շարք աշխատանքային հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում