Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժգին է եղել, քան 1988 թվականին հայկական Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական գեոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:

Թուրքիայում մի քանի օր կկրկնվեն շուրջ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, գործակալությանը հայտնել Է Շեբալինը: Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետ կապը, հետևում է NetBlocks ծառայության տվյալներից։

«Հաստատված է, որ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ԷլեկտրաԷներգիայի և ինտերնետ կապի անջատումների Է հանգեցրել Թուրքիայի հարավային շրջաններում. կապի միջոցների բացակայությունը կարող է ազդել բնակչության՝ օգնության դիմելու հնարավորության վրա», - ասվում է ծառայության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1014 մարդ, վիրավորվել՝ 5385-ը:

Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին։ Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա