Տարածաշրջանային

Վրաստանը Թուրքիա կուղարկի հատուկ տեխնիկա և փրկարարներ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը Թուրքիա կուղարկի հատուկ տեխնիկա և փրկարարներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշման համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Վրաստանի կառավարությունն առաջիկա ժամերին համապատասխան տեխնիկա և փրկարարների կուղարկի փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար», - ասվում Է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես հստակեցրել են գերատեսչությունում, Թուրքիայում երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի գործում կներգրավվեն Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները։ Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում լույս երկուշաբթի գիշերը 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վերջին տվյալներով՝ զոհվել Է 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը: Երկրաշարժի հետևանքով Սիրիայի երեք նահանգներում զոհվել է 371 մարդ, վիրավորվել՝ 1089-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում