ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», - նշել են ՌԴ ԱԻՆ-ում։

Նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ պատրաստության վիճակի են բերվել ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի և «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի 100 մասնագետներ: Կուրենկովը նշել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել բարեկամ պետությանը, որի քաղաքացիները հայտնվել են բարդ իրավիճակում։

«Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի», - ասել Է ԱԻՆ պետը։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 284 մարդ։ Ռուսաստանցի փրկարարներն ունեն բնական աղետների և տեխնածին վթարների հետևանքով առաջացած ծանր ավերածությունների պայմաններում արտակարգ հումանիտար արձագանքման վիթխարի փորձ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախկինում արդեն օգնել է Թուրքիային՝ վերացնելու այլ հզոր երկրաշարժերի հետևանքները, որոնցից ամենաավերիչը եղել Է 1999թ.-ին:

Հայերեն English Français Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին