Տարածաշրջանային

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ

2 րոպեի ընթերցում

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով երկու հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։

Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ընտանիքի հարազատներից մեկը, զոհվածներն ամուսիններ են:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։

tu1.jpg (430 KB)

Էլազըգում(Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։

Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։

Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս վնասվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։

Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։

tu2.jpg (590 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում